Կարծիքներ

Առօրյա կյանքի անսպառ խորհրդավորությունն զգացող Հրանտ Կարախանյանը չէր կարող չդառնալ ստեղծագործող:

Դեռ վաղ տարիքից նա տարբերվում էր հասակակիցներից: Ցանկացած դպրոցական առարկա հետաքրքրում էր նրան այնքանով, որքանով օգնում էր հասկանալ ամենտեսանելի երեւույթի ներքին էությունը:

Նա ծնվել էր նկարիչ ... Եվ` ցրված հայացքի համար անտեսանելի իրողությունը նրան հաճախավելի հեքիաթային էր թվում, քան ամենա էկզոտիկ տպավորությունը:

Կյանքը, որը եւ հավերժություն էր, եւ ակնթարթ...

 

 Հրանտը կյանքից հեռեցավ այն պահին, երբ դեռ շատ ու շատ մտահաղացումներ, ստեղծագործություններ ուներ իրականացնելու: Նա արտիստիկ էր, հետաքրքիր, իմաստասեր, սրամիտ, ազնիվ, երբեմն ծայրահեղ, բայց ոչ անտարբեր: Նա սիրում էր կյանքը:

Հոգով երաժիշտ էր, գրող, արտիստ, բայց միայն նկարչության գծի գույնի միջոցով էր արտահայտում իր հոգու երաժշտությունը, մտորումները: Հոգում հրաբուխ կար, որը կարող էր ժայթքել եւ հանդարտվել` նոր ուժ հավաքելու համար: Այդպիսին էին նաեւ Հրանտի ստեղծագործությունները` մերթ նուրբ քնարական, մերթ էլ խելահեղ, էքսպրեսիվ, բայց միշտ բարի եւ մարդկային:

Հրանտ Կարախանյանը բազմաժանր նկարիչ էր, ստեղծել է բնանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ: Օգտվում էր բազմազան տեխնիկական միջոցներից, բայց հիմնականում յուղաներկն ու պաստելն էր, որ ավելի հոգեհարազատ դարձավ հիմնական նյութը, որը հնարավորություն էր տալիս նաեւ արագ աշխատելու:

Իսկական տաղանդը օժտված է լինում իրեն առաջնորդող համազոր արժանիքներով: Դա նախ ստեղծագործողի աշխատանվիրումն է և ապահամեստությունը: Մեր ապրած`արվեստի չափանիշները խարխլած, մարդկային հարաբերությունների անկայուն ու անազնիվ ժամանակը անկասկած պատճառ է հանդիսացել, որ զգայուն հոգուտեր Հրանտ Կարախանյանի արվեստը լայնորեն չճանաչվի, նույնիսկ անհատական ցուցահանդես չունենա մեր Նկարիչների տանը:

1952թ. հունիսի 4-ին մեր տանը մեծ ուրախություն էր. ծնվել էր մեր առաջնեկը`Հրանտս:

Այսօր դժվար է ինձ համար խոսել զավակիս մասին, որն ապրեց կարճ, բայց բովանդակալից ստեղծագործական կյանքով:
Բազմաշնորհ էր Հրանտս, Կարող էր դառնալ երաժիշտ, ինչպես որ մենք էինք կանխորոշում: Ընդունվեց Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: Նրա մորեղբայրը` հայտնի երաժիշտ Լեւոն Ալոյանը, բարձր էր գնահատում Հրանտի երաժշտական ընդունակությունները, սակայն դա չէր իրենը:

© 2014 Ժաննա Գյուլամիրյան: Բոլոր իրավունքները Պաշտպանված են

Պատրաստված է