Մարինա Ստեփանյան - արվեստաբան

Купить СНПЧ А7 Великий Новгород, оперативная доставка

Առօրյա կյանքի անսպառ խորհրդավորությունն զգացող Հրանտ Կարախանյանը չէր կարող չդառնալ ստեղծագործող:

Դեռ վաղ տարիքից նա տարբերվում էր հասակակիցներից: Ցանկացած դպրոցական առարկա հետաքրքրում էր նրան այնքանով, որքանով օգնում էր հասկանալ ամենտեսանելի երեւույթի ներքին էությունը:

Նա ծնվել էր նկարիչ ... Եվ` ցրված հայացքի համար անտեսանելի իրողությունը նրան հաճախավելի հեքիաթային էր թվում, քան ամենա էկզոտիկ տպավորությունը:

Այո նա ՆԿԱՐԻՉ էր ծնվել եւ գիտակցում էր, որ ընտրած ճանապարհին մտքի ու հոգու աշխատանքի պակաս չի ունենա: Եվ արդեն ուսանողական տարիներին այդ ԱՇԽԱՏԱՆՔԻ նկատմամբ ցուցաբերում էր զարմանալի լրջություն: Ընտրելով այս կամ այն թեման, նա փորձում էր մեկնաբանել այն էմոցիոնալ ընկալման ողջ բազմերանգությամբ: Ու գրեթե միշտ հասնում էր նպատակին, քանի որ հենվում էր բազմադարյա կայուն ազգային ավանդույթների վրա, որոնցում այնքան ներդաշնակ են հավասարակշռվում ռացիոնալն ու զգացմունքայինը:

Եվ այսօր էլ, ամփոփելով Հրանտի անցած ողջ ստեղծագործական ուղին, չենք կարող չտեսնել, թե նրա արվեստում որքան են խտացած գեղանկարի հայ դպրոցի անանց սկզբունքները, որոնք ոչ միայն չեն վերանում դարեր շարունակ, այլ գալիս են ապացուցելու այդ սկզբունքների կենսունակությունն ու զարգանալու ներուժը:

Հրանտը համոզված էր, որ եթե մտքով ու սրտով չընկալես տեսանելին, չվստահես տեսածիդ, չես կարողփոխանցելանտեսանելին,չեսկարողպարգեւելերջանկությանսպասվող ակնթարթը: Սա է Հրանտի ստեղծագործության կորիզը:

Ինստիտուտն ավարտելուց հետո Հրանտը կողմնորոշվեց արագ ու հստակ: Նա զերծ մնաց երիտասարդին հատուկ որոնումներից: Հնաոճ է, թե ժամանակակից, դա չէ կարեւորը: Հարազատ է այն, ինչը ճշմարիտ է ու բնական:

Հրանտին ոգևորում են այն նկարիչները, որոնք անմնացորդ նվիրված են իրենց գործին, հաստատուն են ձգտումներում: Նա անսահման հարգանքով էր արտասանում Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Ալբերտ Պարսամյանի, Էդուարդ Արծրունյանի, Ռաֆաել Շիշմանյանի, Վահրամ Գայֆեճյանի, Սեդրակ Ռաշմաջյանիանունները:

Նկարչի առաջին ցուցադրված աշխատանքներից էր ինքնանկարը: Ու առաջին իսկփորձից հասկացավ, որ գործ ունի անհատականության հետ: Հրանտի հետագա աշխատանքներում էլ հատուկ տեղ է զբաղեցնում դիմանկարը: Տղամարդկանց և կանանց դիմանկարների նկատմամբ նա ցուցաբերում է բոլորովին տարբեր մոտեցում: Տղամարդկանց մոտ մենք տեսնում ենք արիություն, մտքի ու զգացմունքների ներդաշնակություն: Եվ դա հասկանալի է դառնում, երբ նայում ենք Հրանտի հասուն տարիքում կատարված ինքնանկարին` աներեր, խոստովանական, ամբողջ էությամբ ուղղված դեպի իր իսկ ներքնաշխարհը

Կինը Հրանտի պատկերացմամբ հմայիչ է, բարի, խորհրդավոր, նրա կերպարը պետք է տսեղծվի մեղմությամբ ու խնամքով:

Ահա Հրանտի տիկնոջ դիմանկարը: Ազնվաբարո դիմագծերի ներդաշնակությունն այնպիսի հույս ու հավատ է ներշնչում, ասես կյանքում ոչ մի չլուծված խնդիր չկա, եղածներն էլ առնվազն երկրորդական են: Զգում ես նրա հանգիստ, գթասիրտ, անմիջական վերաբերմունքը շրջապատի նկատմամբ ու հասկանում, որ անձնական կյանքում Հրանտը երջանիկ է: Իսկ եթե երբեւէ մասնակցել ես Հրանտի անսպառ արտիստիզմով համեմված սովորական ընկերական ընթրիքին, վայելել ես այդքան հաճելի ընտանեկան մթնոլորտը, ապա հասկացել ես, ահա այն արգասաբեր հողը, որը սնում է բարձրարվեստը:

Հրանտի արվեստին հատուկ է լայնախոհությունը, ոճային բազմազանությունը: Ժամանակի ամեն մի պահ նրա համար անկրկնելի է եւ դա ցանկացած ժանրում` լինի դաբնապատկեր, նատյուրմորտ թե ինտերյեր: Նրա աշխատանքները համապատասխանում են գեղանկարչության լավագույն ավանդույթներին: Ուրվագծերն ասես անհետանումեն. գծանկարը իր տեղն է զիջում գունանկարին, որն իր հերթին սակավախոս է: Փոխարենը հատուկ հոգեվիճակ` գերագույն լարվածությունից մինչեւ նուրբ զգայական...

Ամեն ինչում Հրանտը տեսնում է այն թաքնված գեղեցկությունը, որը հասու է միայն իրապես տաղանդավոր մարդկանց:

Պարի թեման վաղուց է հուզում նկարչի երեւակայությունը եւ այս առումով նրան նոր լիցք հաղորդեց Իսպանիան: Հրանտը մեծ վարպետությամբ փոխանցեց իսպանացիների պարի անկրկնելի զգացմունքայնությունը, որն ավելի շուտ հոգու պոռթկում է: Այս աշխատանքներում կա ամենինչ. գրոտեսկ, ողբերգություն, կիրք, երաժշտություն, աղոթք:

© 2014 Ժաննա Գյուլամիրյան: Բոլոր իրավունքները Պաշտպանված են

Պատրաստված է