Հռիփսիմե Քոչարյան - նկարչուհի

Купить СНПЧ А7 Великий Новгород, оперативная доставка

Կյանքը, որը եւ հավերժություն էր, եւ ակնթարթ...

 

 Հրանտը կյանքից հեռեցավ այն պահին, երբ դեռ շատ ու շատ մտահաղացումներ, ստեղծագործություններ ուներ իրականացնելու: Նա արտիստիկ էր, հետաքրքիր, իմաստասեր, սրամիտ, ազնիվ, երբեմն ծայրահեղ, բայց ոչ անտարբեր: Նա սիրում էր կյանքը:

Հոգով երաժիշտ էր, գրող, արտիստ, բայց միայն նկարչության գծի գույնի միջոցով էր արտահայտում իր հոգու երաժշտությունը, մտորումները: Հոգում հրաբուխ կար, որը կարող էր ժայթքել եւ հանդարտվել` նոր ուժ հավաքելու համար: Այդպիսին էին նաեւ Հրանտի ստեղծագործությունները` մերթ նուրբ քնարական, մերթ էլ խելահեղ, էքսպրեսիվ, բայց միշտ բարի եւ մարդկային:

Հրանտ Կարախանյանը բազմաժանր նկարիչ էր, ստեղծել է բնանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ: Օգտվում էր բազմազան տեխնիկական միջոցներից, բայց հիմնականում յուղաներկն ու պաստելն էր, որ ավելի հոգեհարազատ դարձավ հիմնական նյութը, որը հնարավորություն էր տալիս նաեւ արագ աշխատելու:

Հրանտը հաճախ էր անդրադառնում բնանկարային ժանրին է ստեղծելով բնության քնարական գողտրիկ պատկերներ: Պատկերում էր հայոց բնաշխարհը, լեռների գրկում ծվարած հայկական գյուղերը: Եվրոպա կատարած շրջագայությունները նույնպես հարուստ նյութ էին տալիս նրան, որոնք արտահայտվում էին տարբեր ժանրերում, տարբեր ոճերով եւ արտահայտչամիջոցներով:

Հրանտի ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ էին գրավում վենետիկյան թեմատիկան դիմականդեսների պատկերներով:

Դիմանկարային ժանրին անդրադառնալիս` նկարիչը ստեղծում էր իր ժամանակակիցների ռեալ խորաթափանց կերպարները, ընգծելով պատկերվողի անհատականությունը, տրամադրության առավել բնորոշ գծերը: Առանձնահատուկ քնքշությամբ էր կերտում հայ մարդու կերպարն ավանդական հագուստներով` արտահայտելով հոգու եւ տարազի ներդաշնակությունը:

Ինչպես նկարիչների մեծ մասը, Հրանտը նույնպես երբեմն փորձում էր բացահայտել ինքն իրեն` ինքնանկարի միջոցով: Այդ աշխատանքներում չկա ինքնագոհության, ինքնբավության զգացողություն, դրանցում առկա է զննելու, ներթափանցելու, ինքնաճանաչման ձգտումը:

Նա կյանքից հեռացավ իսկապես անժամանակ: Հեռացավ այն պահին, երբ կարծես թե վերջապես գտել էր ինքն իրեն, համաձայնության եկել ինքն իր հետ, երբ լիովին հաստատվել էր որպես անհատականություն, երբ նորովի էր իմաստավորում կյանքը, կյանքը, որը եւ հավերժություն էր,եւ ակնթարթ…: Ակնթարթ, որը եւ որոշում է հավերժի մեջ մարդու ճանապարհը, ակնթարթ, որը կանգառ է հավերժի ճանապարհին: Ամեն մարդ իր հետքն է թողնում այնտեղ:

Այն հետքը, որ թողեց Հրանտը վառ է, քնարական, լի է հիասթափություններով եւ անշուշտ` սիրով:

© 2014 Ժաննա Գյուլամիրյան: Բոլոր իրավունքները Պաշտպանված են

Պատրաստված է