Գրիգոր Կարախանյան

Купить СНПЧ А7 Великий Новгород, оперативная доставка

1952թ. հունիսի 4-ին մեր տանը մեծ ուրախություն էր. ծնվել էր մեր առաջնեկը`Հրանտս:

Այսօր դժվար է ինձ համար խոսել զավակիս մասին, որն ապրեց կարճ, բայց բովանդակալից ստեղծագործական կյանքով:
Բազմաշնորհ էր Հրանտս, Կարող էր դառնալ երաժիշտ, ինչպես որ մենք էինք կանխորոշում: Ընդունվեց Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: Նրա մորեղբայրը` հայտնի երաժիշտ Լեւոն Ալոյանը, բարձր էր գնահատում Հրանտի երաժշտական ընդունակությունները, սակայն դա չէր իրենը:
Նա ընտրեց մեկ այլ ճանապարհ` գույների աշխարհը:
Ընդունվեց Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կերպարվեստի բաժինը:
Ուսումնառության ավարտին Հրանտը ընկերացավ, բարեկամացավ տաղանդավոր գեղանկարիչ Ալբերտ Պարսամյանին, որին մինչև իր կյանքի վերջը համարում էր իր ուսուցիչը, հիանում էր նաեւ Էդ.Արծրունյանի արվեստով, վայելում էր նրա ընկերությունը:
Հրանտը հմտացել էր նաեւ որմնանկարչության ոլորտում: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոբելյանին որդիս Մայր Աթոռում իր գործնկերների հետ կրոնական երկյուղածությամբ իրականացնում էր որմնանկարչության որոշ հատվածների նորոգչական աշխատանքներ:
Համակրանքի, սիրո ու գնահատանքի լայն մթնոլորտ էր ստեղծել իր անձի շուրջը: Շրջապատված էր ընկերներով. սիրում էր բոլորին: Իր խառնվածքով, անսպառ սրամտությամբ, խոսքի կուլտուրայով կարող էր հարստացնել իր հարազատների, ընկերների, շրջապատի ներքինը: Կատարյալ տիրապետում էր զբաղեցնելու, պատմելու արվեստին, ուներ դերասանական շնորհք, հրաշալի երգում եւ նվագում էր, հրճվում էր մեր բարբառներով: Զուլալ էր Հրանտի սբարոյական աշխարհը:
Ուներ նաև կյանքի հավատարիմ ընկերոջը` Ժաննային, որի գերխնդիրն էր սատարել նկարիչ ամուսնուն` ազատելով կենցաղային հոգսերից, տալով նրան լիարժեք ստեղծագործելու հնարավորություն: Շնորհիվ ժաննայի` որդիս, իրեն տրված կյանքի կարճ ժամանակահատվածում դժվարին կարելիությունների պայմաններում ստեղծեց զարմանք հարուցող կտավներ:
Սիրելի որդիս, ես եւ մայրդ բախտ չունեցանք ներկա գտնվելու քո այնքան սպասված անհատական ցուցահանդեսին:
Ապրում էիր լիքը կյանքով, լիքը հոգով` ողջ կյանքում մերժելով անհամեստ հավակնոտ կեցվածքը: Գնացիր:

© 2014 Ժաննա Գյուլամիրյան: Բոլոր իրավունքները Պաշտպանված են

Պատրաստված է